Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ձերբակալվել է Հայաստանի իրավապահների կողմից փնտրվող 19 քաղաքացի


2005 թվականին Ռուսաստանում ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության կողմից հետախուզման մեջ հայտարարված 19 քաղաքացի: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության դեպարտամենտի ղեկավար Յուրի Կարասյովը:

Նրա վկայությամբ, անցած տարի Ռուսաստանում ձերբակալվել է 256 մարդ, ովքեր հետախուզման մեջ են հայտարարվել ԱՊՀ֊ երկրների իրավապահների կողմից: Նրանցից 127-ը է հետախուզման մեջ են գտնվում Ուկրաինայում, 51֊-ը՝ Ադրբեջանում, 28-֊ը՝ Բելառուսում:

Կարասյովը տեղեկացրել է, որ 2005 թվականին ԱՊՀ֊-ում միջպետական հետախուզում է հայտարարվել 32 հազար անձանց նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG