Մատչելիության հղումներ

Փասադենայում հայերը կրակել են հայերի վրա


«Փասադենա սթար նյուզ» թերթի տեղեկացմամբ, շաբաթ երեկոյան Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում հայերի միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով նրանցից երեքը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

«Լոս Անջելես թայմս»-ն այսօր հաղորդում է, որ հրազենից վիրավորված հայերի կյանքին վտանգ չի սպառնում: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ փնտրում է 3 կամ 4 հայազգի երիտասարդների, որոնք կասկածվում են հրազեն օգտագործելու մեջ:

«Դա նման չէ գանգստերական խմբի գործողությունների. ինչ-որ առճակատում է եղել, որը վերածվել է փոխհրաձգության», - ասել է Փասադենայի ոստիկանության դեպարտամենտի ներկայացուցիչ Քեւին Հոլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG