Մատչելիության հղումներ

Թուրքիան վերացնելու է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար


Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գեորգի Արվելաձեն հայտնել է, որ Թուրքիան որոշել է վերացնել Վրաստանի հետ վիզային ռեժիմը:

«Առաջիկա օրերին Թուրքիան ամբողջությամբ կվերացնի Վրաստանի հետ վիզային ռեժիմը, ինչը նշանակում է Թուրքիա մուտք գործող Վրաստանի քաղաքացիների համար մինչ օրս գործող վճարի չեղյալ հայտարարում», - ըստ «Նովոստի» գործակալության, նշել է Արվելաձեն:

Վերջին տարիներին երկու պետությունների միջեւ գործում էր հեշտացված վիզային ռեժիմ: Վրաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները կարող էին վիզա ստանալ հենց սահմանին՝ վճարելով 15 դոլար: Անցած տարվա աշնանը Վրաստանի կառավարությունը որոշել էր վերացնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG