Մատչելիության հղումներ

Չուբայսը խոստանում է վերականգնել Վրաստանի էներգամատակարարումը


«Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» (ՌԱՈ ԷԵՍ) ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը այսօր խոստացել է շուտափույտ վերսկսել Վրաստանի էներգամատակարարումը՝ չնայած հիմնական էլեկտրահաղորդագծին հասցված վնասին:

Չուբայսը «աննախադեպ» է գնահատել «Կավկասիոնի» էլեկտրահաղորդագծի վրա հարձակումը: Նա հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն իրեն հրահանգել է հնարավորինս արագ վերականգնել էներգագիծը: Սակայն Չուբայսի օգնական Բորիս Զվերեւը նշել է, որ վերականգնման աշխատանքները կսկսվեն հունվարի 25-ին ու ամենայն հավանականթյամբ կտեւեն շուրջ 10 օր:

Ռուսաստանի պաշտոնյաները հայտնում են, թե հունվարի 22-ին Կարաչաեւո-Չերկեսիայում տեղի ունեցած հինգ պայթյունները, որ մասամբ վնասել են «Կավկասիոնի» էլեկտրահաղորդալարերը, միտումնավոր բնույթ են կրում:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG