Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հիդրոլոկացիոն կայաններ ու ռազմական մոտորանավեր կտրամադրի Ադրբեջանին


Ադրբեջանի պաշտպանության նախարարության աղբյուրը «Ազեր-Թաջ» գործակալությունը հաղորդել է, որ մինչեւ տարեվերջ ԱՄՆ-ը Ադրբեջանի ռազմածովային ուժերին է փոխանցելու նոր հիդրոլոկացիոն կայաններ ու 3 ռազմական մոտորանավ:

Ադրբեջանի ծովային ռազմակայաններում մինչեւ այժմ շահագործվում էր լեհական եւ ռուսական արտադրության տեխնիկա:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության աշխատակից Իլգար Վերդիեւը «Ազեր-Թաջ»-ին ասել է, թե այդ մասին տեղեկություններ չունի՝ միեւնույն ժամանակ հաստատելով, որ ԱՄՆ-ը ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանի ռազմածովային ուժերին, եւ չի բացառվում, որ այդ օգնությունը ցուցաբերվի նաեւ այս տարի:

Իսկ Ադրբեջանի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Ֆուադ Յուսիֆովի խոսքերով, Ադրբեջանի «ծովային կայանները հնարավորություն ունեն հետեւել Կասպիցի հյուսիսում եւ հարավում գտնվող բոլոր նավերին, դրանց տեղաշարժերին ու բեռների փոխադրմանը»:

«Մինչ օրս ԱՄՆ-ի օգնությամբ ծովային ռազմակայաններում աշխատանքներ տարվել են: Դրանք արդիականացնելու նպատակով Միացյալ Նահանգները Ադրբեջանին է փոխանցել ժամանակակից սարքավորումներ եւ հետախուզման համակարգեր», - ասել է Յուսիֆովը: - «Իմ տեղեկություններով, առաջիկայում Կասպիցի նավթահանքերի անվտանգությունը ապահովելու համար Ադրբեջան պետք է հասցվեն փոքր սուզանավեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG