Վանդալիզմի վերջին ակտերը սկսվել են մոտ մեկ ամիս առաջ: «Այդ մասին էլ իմացվել է պատահաբար, միայն երբ իրանական կառավարությունը նկատել է հակառակ ափին տեղի ունեցող բարբարոսությունները եւ նկարահանող խումբ ուղարկել այնտեղ»,- ասում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանը:
Նորաստեղծ «Հայոց հուշարձանների պաշտպանության համահայկական հանձնախմբի» ներկայացուցիչները՝ հայտնի մտավորականներ ու գիտնականներ, այսօր հավաքվել էին Գիտությունների ազգային ակադեմիայում, որպեսզի Հայաստանի կառավարությանը ներկայացնեն իրենց գործնական առաջարկները: Նրանց խոսքերով, թեեւ Ջուղայի հուշարձանների ոչնչացումը դադարեցնելու պահանջն արդեն անիմաստ է, քանի որ հուշարձաններ այնտեղ արդեն չկան, սակայն Հայաստանի կառավարությունը պարտավոր է Միջազգային արդարադատության դատարանում դատ հարուցել Ադրբեջանի դեմ:
«Այս կամ այն միջազգային կազմակերպությանը նամակներ գրելով ոչնչի չես հասնի, նամակներ մենք էլ կարող ենք գրել»,- ասում է Նախիջեւանահայոց ազգային խորհրդի նախագահ՝ Ռաֆայել Համբարձումյանը:
Դատ հարուցելու համար, Համբարձումյանի խոսքերով, կան համապատասխան փաստավավերագրական նյութեր. դրանց մի մասը նկարահանվել է օտարերկրացիների կողմից, մի մասն էլ հավաքել է Սամվել Կարապետյանը: Նրա կողմից արված լուսանկարների հիման վրա շուտով կհրատարակվի գիրք, որտեղ հին ու նոր լուսանկարների միջոցով կներկայացվի Ջուղայում իրականացված մշակութային եղեռնը:
Տաթեւիկ Լազարյան