Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանությունները հաստատել են երրորդ մահը թռչնագրիպից


Թուրքիայի իշխանություններն այսօր հաստատել են, որ անցած շաբաթ մահացած երեխան թռչնագրիպով էր վարակված: Այսպիսով թռչնագրիպի հաստատված զոհերի թիվը Թուրքիայում հասավ երեքի:

Միաժամանակ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ թռչնագրիպ է հայտնաբերվել եւս երկու մարդու մոտ, ինչի արդյունքում այդ հիվանդության վարակակիրների թիվը Թուրքիայում հասել է 18֊-ի:

Մինչդեռ Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունն այսօր հայտնել է, որ Վրաստանի հայաբնակ Ախալցխայի շրջանում թռչունների մահվան պատճառը խոլերան է եղել: Թուրքիային սահմանակից Ախալցխայի շրջանում մի քանի տասնյակ թռչուն էր սատկել, ինչից հետո բնակիչները սկսեցին զանգվածաբար ոչնչացնել իրենց թռչուններին՝ մտավախություն ունենալով, որ թռչնագրիպի վարակը Թուրքիայից անցել է Վրաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG