Մատչելիության հղումներ

FAO-ն զգոնության կոչ է արել Թուրքիային սահմանակից պետություններին


ՄԱԿ-֊ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) այսօր կոչ է արել Թուրքիային սահմանակից պետություններին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Իրաքին, Իրանին եւ Սիրիային, զգոն լինել եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել թռչնագրիպի տարածումը կանխելու համար:

«Թռչնային գրիպի վիրուսը կարող է համաճարակ առաջացնել Թուրքիայում», - զգուշացրել է կազմակերպությունը:

Գերմանական DPA գործակալության վկայությամբ, Թուրքիայում 13 մարդ է վարակվել թռչնագրիպով:

Հայաստանի պաշտոնյաները պնդում են, թե Հայաստանում թռչնագրիպի դեպքեր չեն արձանագրվել:

Վրաստանի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի հետ սահմանը կփակվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG