«Եթե էլցանց մտներ որեւէ օլիգարխ իր թիկնապահներով, որոնք ավտոմատներով կգնդակահարեին էլցանցի մի 10 աշխատակցի, դա որեւէ հրաժարականի կամ պատժի չէր հանգեցնի», - գտնում է «Առավոտ»-ի խմբագիրը եւ հիշեցնում. - «ՏԷՑ-ի ճակատամարտի» ժամանակ, օրինակ, ոչ միայն ապտակում էին եւ ամենեւին՝ ոչ միայն ատրճանակով, բայց դրա համար ոչ ոք չպատժվեց, նույնիսկ մեկը պարգեւատրվեց «Համմերով»:
«Այնպես որ, սկզբունքայնությունը «երկրորդական» նախարարի նկատմամբ ոչ մի կոպեկ չարժե, երբ բարձրագույն իշխանավորների «պերվի կրուգ» յուրայիններն անում են՝ ինչ ուզում են», - եզրակացնում է Արամ Աբրահամյանը, որի կարծիքով. - «Մշակույթի ՕԵԿ-ական նախարարների բախտը չի բերում նախ եւ առաջ այն առումով, որ այդ կուսակցության «կոալիցիոն գործընկերը»՝ Դաշնակցությունը, ունի այդ պաշտոնի համար մի 10-15 թեկնածու»:
«Օրինաց երկիր» կուսակցությունում գրեթե վստահ են, որ մշակույթի նախարարի պաշտոնի վրա նավս կա», - ասես շարունակում է «Հայկական ժամանակը»-ը. - «Նրանք անգամ գիտեն, թե դա ո՞ւմ նավսն է՝ մշակույթի նախկին` դաշնակցական նախարար Ռոլանդ Շառոյանի: Ասում են, պաշտոնը թողնելուց հետո, Շառոյանը նավսել է իր բոլոր հաջորդներին, ասելով, թե չվայելի իրենից հետո եկողը: Համենայնդեպս, ՕԵԿ-ում այն կարծիքին են, որ միանգամայն հավասարակշիռ եւ պրագմատիկ Թամար Պողոսյանը մշակույթի նախարարի պաշտոնը ստանալուց հետո միանգամից դարձավ ցանցառ, իսկ խիստ զգուշավոր եւ բնավորությամբ մեղմ Հովիկ Հովեյանը հանկարծ դարձավ բոյեւիկ»:
«Իզուր են աշխատանքից ազատել Հովիկ Հովեյանին: Իր այդ քայլով, նա ապացուցել էր, որ լիովին յուրացրել է իշխանությունենրի գործելակերպը», - հեգնում է «Չորրորդ իշխանությունը»:
«Հայոց աշխարհ»-ի գնահատմամբ. - «Անշուշտ օմբուդսմենի ինստիտուտը նորամուծություն էր մեզանում, սակայն ասել, թե Ալավերդյան-պաշտպանի նշանակումից ի վեր, անցած երկու տարիների ընթացքում, մեր իրականության մեջ ինչ-որ բան փոխվեց, չափազանցություն կլինի։ Շարքային քաղաքացիների համար այդպես էլ անընկալելի մնաց Լարիսա Ալավերդյանը։ Նա մեկ հանդես էր գալիս «հալածյալի», մեկ «սկզբունքային մարտիկի», մեկ «անկաշառ իրավապաշտպանի» կերպարներով, սակայն բոլոր դեպքերում էլ ակնհայտ էր, որ տիկինը պարզապես մաքառում էր իր պաշտոնը պահելու համար»:
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հունվարի 5-ից կաթվածահար վիճակում է», - փաստում է «Հայակական ժամանակ»-ը:
«Առավոտ»-ի հարցին, «արդյո՞ք ՀՀ նախագահի հրամանագիրը՝ դադարեցնել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, չի՞ խոսում այն մասին, որ Հայաստանում անպաշտպան է նույնիսկ օմբուդսմենը», Հայստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը պատասխանում է. - «Ես ինձ անպաշտպան չեմ զգում, ընդհակառակը՝ այս ամենը խոսում է մյուս կողմի անպաշտպանվածության մասին. դա թուլության, իրավաբանական մտքի տկարության նշան է: Ես անընդհատ ասում եմ՝ մարդու իրավունքների ոտնահարման արմատներից մեկը վատ կառավարումն է»:
«Ազգ»-ի մատուցմամբ. - «Օմբուդսմենի ամենահավանակն թեկնածուն պարզ դարձավ երեկ, Ռաֆիկ Մխիթարյանը, որը ժամանակին եղել է Արտաշատի շրջանի գործկոմի նախագահ, գերագույն խորհրդի պատգամաբվոր, Ազգային ժողովի նախագահի խորհրդական, իսկ վերջին երկու տարիներին` մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ»: - «Ազգ»-ի թղթակցի հարցին Մխիթարյանը պատասխանում է. - «Առայժմ որեւէ նման առաջարկ չի եղել, բայց կարծում եմ անհամեստություն չի լինի իմ կողմից, որ ասեմ՝ համար մեկ թեկնածուն ես եմ»:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություներով. - «Կիրակի երեկոյան նախագահ Ռոբերտ Քոչարյաի մոտ տեղի ունեցած կոալիցայի խորհրդի նիստում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը առաջարկել է նախագահի ներկայությամբ պայմանավորվել, որ կոալիցիայի կուսակցությունները միմյանց հրապարակավ եւ մամուլով չեն վարկաբեկելու եւ իրար վրա կեղտ չեն շպրտելու»: Ըստ թերթի. - «Կողմերը համաձայնել են մինչեւ 2007-ի նախաշեմը պահպանել գործող կոալիցիան՝ համակեցության բարեկիրթ նորմերի շրջանակում»:
«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «2006-ի առաջին կեսի ընթացքում սպասվող զարգացումների ողջ տրմաբանությունը գալիս է հավաստելու, որ արդեն տարեսկզբից քաղաքական լուրջ վերադասավորումներ ակնակալող հավակնոտ կանխատեսումները խիստ ուռճացված եւ ակնհայտորեն վաղաժամ են»: Մեկնաբանի հայացքով. - «Ակնհայտ է, որ 2006-ի վերադասավորումների հիմնական ազդակը 2007-ի խորհրդարանական ընտրությւոնենրն են լինելու»:
«Ամանորյա տոները մի տեսակ երկրորդ պլան մղեցին գազի սակագների հետ կապված ողջ խայտառակությունը: Ավելի ճիշտ՝ իշխանությունները օգտվեցին առիթից եւ առանձնապես չանդրադարձան Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այդ հարցին», -արձանագրում է «Չորրորդ իշխանություն»-ը: Մեկնաբանի գնահատմամբ. -«Փաստորեն, միայն Հայաստանն է, որ Ռուսաստանի գազային էքսպանսիյաի դեմ ոչ մի հակաքայլ չունի: Ավելին՝ ժամանակին այնքան հավատարիմ եւ հլու ֆորպոստ է եղել, որ հրաժարվել է Իրան-Հայաստան կառուցվելիք գազամուղի մեծ տրամաչափից (այդ դեպքում Իրանը կարող էր գազ արտահանել Եվրոպա, իսկ դա Ռուսաստանի «գործին կխփեր»)»:
«Ինչ չլինի այս տարում»՝ վերնագրի ներքո «Ազգ»-ը մաղթում է. - «Մեր կյանքը «չհարստանա» զանազան մանրումեծ աստվածներով եւ աստվածիկներով, «բարեգործներով» եւ տեղական նշանակության կուռքերով, որոնք պարզապես ուզում են փոխարինել պետությանն ու պետական կառույցներին. Աստված (միակը) ազատի փանջունիներից, «տերն ապրած կենա»-ներից եւ մեզ հիմարի տեղ դնող թագավորիկներից… Չստեղծվեն հինգմարդանոց թայֆա-կուսակցություններ` ընտրողին «հարիֆացնելու» եւ պարունակությունը նոր պարկ տեղափոխելու զորաշարժերով` էս ժողովուրդը մեղք է կրկին խաբվելու համար»:
Հրաչ Մելքումյան