Մատչելիության հղումներ

Իրաքում շուրջ հարյուր մարդ է զոհվել


Մոտ հարյուր մարդ է զոհվել Իրաքում հինգշաբթի օրը իրականացված ահաբեկչական գործողությունների արդյունքում:

Քարբալա քաղաքում անձնասպան ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն մարդաշատ փողոցում՝ զոհվել է առնվազն 50 մարդ, ավելի քան 50 խաղաղ բնակիչ վիրավորվել է:

Քիչ անց ինքնասպան մեկ այլ ահաբեկիչ պայթյուն է իրականացրել Ռամադի քաղաքի ոստիկանության առջեւ, ինչի արդյունքում սպանվել է առնվազն 50 մարդ:

Հինգշաբթին ամենաարյունոտ օրն էր 3 շաբաթ առաջ կայացած խորհրդարանական ընտրություններից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG