Մատչելիության հղումներ

«Ռուսթավի-2»-ը գնել է «Մզե» հեռուստաընկերությունը


Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հինգշաբթի օրը ձեռք է բերել Թբիլիսիի «Մզե» («Արեւ») հեռուստաընկերության բաժնետոմսերը՝ դրանով իսկ հիմադրելով վրացական նոր մեդիա-հոլդինգ: Գործարքի գնի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

«Կովկասպրես» գործակալությանը «Ռուսթավի 2»-ից հայտնել են, թե ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատեր Կիբար Խալվաշին ձեռք է բերել «Սակցեմենտի» ընկերությանը պատկանող «Մզե» հեռուստաալիքի բաժնետոմսերի 78 տոկոսը:

1994-ին հիմնադրված «Ռուսթավի 2»-ը, որը դարձել է Վրաստանի առաջատար եւ ամենահեղինակավոր հեռուստաալիքը, կարեւորագույն դեր խաղաց 2003 թվականի «վարդերի հեղափոխության» ժամանակ:

Գործարքի արդյունքում «Ռուսթավի 2»-ը վերահսկելու է Վրաստանի անընդհատ աճող հեռուստատեսային գովազդի շուկան, իսկ «Մզե»-ն, ամենայն հավանականությամբ, եթեր է հեռարձակելու ժամանցային եւ զվարճալի ծրագրեր:

Նոր ընկերությունը դառնալու է Վրաստանի խոշորագույն մեդիա-հոլդինգը՝ առաջ անցնելով հայտնի գործարար Բադրի Պացարկաշվիլիին պատկանող «Իմեդի» հոլդինգից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG