Մատչելիության հղումներ

Թուրքիայում շարունակվում է պայքարը թռչնագրիպի դեմ


Որպես թռչնագրիպի տարածման դեմ կանխարգելիչ քայլ Թուրքիայի իշխանությունները շուրջ 450 ընտանի թռչուն են ոչնչացրել երկրի արեւելյան նահանգներում:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, թռչունները ոչնչացվել են Էրզրումի նահանգում, որը գտնվում է Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանակից Իգդիրի նահանգի Արալիք քաղաքից 200 կիլոմետր դեպի արեւմուտք:Արալիքում դեկտեմբերի վերջին 1500 սատկած ճտերի մոտ թռչնագրիպի վիրուս էր հայտնաբերվել:

Անցած տարվա հոկտեմբերին ավելի քան 10 հազար ընտանի թռչուն էր ոչնչացվել Թուրքիայի արեւմտյան շրջաններում, որտեղ հայտնաբերվել էր մահացու H5N1 վիրուսը:

2003 թվականից ի վեր այս վարակակիրը առնվազն 71 մարդու կյանք է խլել՝ հիմնականում Ասիայում:

Շաբաթասկզբին թռչնագրիպի կասկածով արեւելյան Թուրքիայում հիվանդանոց էին տեղափոխվել 6 մարդ, որից 4-ը՝ երեխաներ:

Երկուշաբթի օրը, մինչդեռ, Թուրքիայի իշխանությունները հերքել էին, թե Անկարայում 14-ամյա երիտասարդի մահվան պատճառը թռչնագրիպն է եղել: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երիտասարդը մահացել է թոքաբորբից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG