«2005 թվականին Միացյալ Նահանգներն ու Հայաստանը շարունակել են բարեկամական ջերմ ավանդույթները: Անցյալ տարվա ընթացքում խորացել է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի համագործակցությունը բիզնեսի զարգացման, իրավապահ համագործակցության, սահմանների անվտանգության, գյուղատնտեսության ասպարեզներում՝ եթե թվարկելու լինենք սոսկ մի քանիսը», - ասված է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի՝ հայ ժողովրդին ուղղված ամանորյա շնորհավորական ուղերձում:
Նախագահ Բուշի եւ ամերիկյան ժողովրդի անունից սրտանց շնորհավորելով գալիք Նոր տարին ու Սուրբ Ծնունդը, Էվանսը փաստում է. - «Աջակցության ծրագրերի միջոցով, որոնք 1992 թվականից ի վեր կազմել են շուրջ 1,6 միլիարդ ԱՄՆ դոլար, Միացյալ Նահանգները ձգտում է ամրապնդել ժողովրդավարական հաստատությունները, առավել կայուն ու անվտանգ դարձնել Հարավային Կովկասն ու զարգացնել տարածաշրջանի բոլոր երեք երկրների տնտեսությունները»:
«Հուսով եմ, որ 2006 թվականին ԱՄՆ-ը եւ Հայաստանը կարող են աշխատել միասին կերտելու լուսավոր ու պայծառ ապագա Հայաստանի ժողովրդի համար: Գալիք տարին Հայաստանի համար դառնալու է հնարավորություն` կայանալու որպես ծաղկուն ժողովրդավարական պետություն ու մի երկիր, որտեղ տնտեսական աճի բարիքները վայելում են բոլորը: Այս ճանապարհին Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին», - ասված է ուղերձում: