Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը հաղորդել է, թե Ադրբեջանի մշակույթի նախարար Փոլադ Բյուլ-Բյուլօղլին նշանակվելու է դեսպան Ռուսաստանում:
Շուրջ 10-ը տարի Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան աշխատած Ռամիզ Ռիզաեւը նախագահ Ալիեւի հրամանագրով անցած շաբաթավերջին ազատվել էր պաշտոնից եւ հետ կանչվել Բաքու:
Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Ռիզաեւի պաշտոնազրկման պատճառը նրա հայցն էր ընդդեմ Ռուսաստանի «Ռոդինա» կուսակցության ղեկավար Դմիտրի Ռոգոզինի: Կուսակցության նախընտրական հոլովակում կոչ էր արվում «Ազատել Մոսկվան աղբից»՝ ակնարկելով ադրբեջանցիներին եւ մյուս կովկասցիներին:
Դատարանը բավարարել էր Ռիզաեւի հայցը, սակայն, ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա զարգացումը, Ռիզաեւի համար սա դարձավ «պյուռոսյան հաղթանակ»: