Մատչելիության հղումներ

Ռուսաստանի քաղաքացիություն՝ պարզեցված կարգով


Ռուսաստանի Պետդուման չորեքշաբթի հաստատել է Ռուսաստանում բնակվող ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների ներգաղթի պարզեցված համակարգի մասին օրինագիծը, որը ենթադրում է Ռուսաստանի քաղաքացիության տրամադրում 2 տարվա ընթացքում:

Օրինագծին, որ ուժի մեջ կմտնի 2006 թվականի հունվարի 1-ից, կողմ են քվեարկել քննարկումներին ներկա բոլոր 406 պատգամավորները:

Որոշ տվյալներով, Ռուսաստանում ներկայումս բնակվում է 7-14 միլիոն ապօրինի ներգաղթող: Այս որոշմամբ Ռուսաստանը միանգամից երկու հարց է կարգավորում՝ ապրելու օրինական իրավունք է տալիս Ռուսաստանում արդեն իսկ բնակվող եւ աշխատող միլիոնավոր մարդկանց:

Հունվարի 1-ից Ռուսաստանի բնակչությունը ներգաղթողների գրանցմամբ 2 տարվա ընթացքում մեծ աճ կարձանագրի՝ այդ թվում նաեւ հարյուր հազարավոր հայերի, արդեն նախկին հայաստանցիների հաշվին:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG