Մատչելիության հղումներ

Տիգրան Կարապետյանը եւ «սուպերադամանդները» կրկին ՈՒՀԱ-ականների ուշադրության կենտրոնում են


Շաբաթ երեկոյան ուժերը փորձեցին Ռուս-հայկական Սլավոնական եւ Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանների, ինչպես նաեւ «Նո Քոմենթ» եւ «Դենջեր» թիմերը:

Այս քառյակից հետագա պայքարից դուրս մնաց «Դենջեր» թիմը, իսկ մյուս երեքը կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունք նվաճեցին: Աչքի էր ընկնում հատկապես Սլավոնական համալսարանի թիմը, որն ամենից հաճախ էր արժանանում հանդիսատեսի ծափողջյուններին:

Ուսանողական լիգայի նախագահ Սարգիս Կալպակյանի խոսքերով, զարմանալի է, որ «Նո Քոմենթ» թիմը սպասվածից վատ հանդես եկավ:

«Մասնագետի աչքով նայելու դեպքում նկատում ես, որ թիմը լավ նյութեր էր պատրաստել, սակայն փորձի պակասությունը զգացվում էր», - ասում է Սարգիս Կալպակյանը:

Մասնագետների կարծիքով, քառորդ եզրափակիչի երկրորդ հանդիպումը, անկասկած, կարելի է հաջողված համարել: Երեւանի պետական եւ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանների, ինչպես նաեւ Ոստիկանական ակադեմիայի եւ «Նարխոզ» թիմերը հենց սկզբից պայքարին բարձր տեմպ հաղորդեցին:

Ի վերջո ժյուրին կանգնեց բարդ ընտրության առջեւ: Բոլոր թիմերը լավ տպավորություն էին թողել, սակայն նրանցից մեկը պետք է դուրս մնար: ՈւՀԱ-ն, սակայն, միշտ էլ աչքի է ընկել անակնկալ որոշումներով: Ժյուրին միաձայն որոշեց, որ բոլոր 4 թիմերն էլ հանդես կգան նաեւ կիսաեզրափակիչում:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG