Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլին երկրորդ տղան ունեցավ


Այսօր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու ընտանիքում տոն է՝ ծնվեց նրա երկրորդ որդին, որին Սահակաշվիլու հոր պատվին տվել են Նիկոլոզ անունը:

«Ծնվեց եւս մեկ վրացի: Մի քանի ամիս առաջ, երբ դեռ չգետինք՝ տղա է լինելու թե աղջիկ, որոշեցինք տղայի անունը դնել Նիկոլոզ: Երջանկություն է, որ նա ծնվեց Սուրբ Նիկոլոզի օրը», - ըստ «Նովոստի» գործակալության, լրագրողների ասել է երջանիկ հայրը:

Միխեիլ Սահակաշվիլին եւ Սանդրա Ռուլոֆսը ունեն տասնամյա որդի, որին Վրաստանի նախկին նախագահ Շեւարդնաձեի պատվին տվել էին Էդուարդ անունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG