Մատչելիության հղումներ

Վնասակար սովորությունները՝ թվերով


Այժմ արդեն նման հետազոտություն արվել է, ու դրա արդյունքները տպագրվել են հայերեն ու անգլերեն լեզուներով: Հետազոտության շրջանակներում հարցումներ են արվել 4269 քաղաքացիների շրջանում:

Ըստ այդմ՝ Հայաստանում ավելի տարածված թմրամիջոցը մարիխուանան է. մոտ 150 հազար մարդ գոնե մեկ անգամ փորձել է այն: 80֊-100 հազար մարդ այսօր էլ օգտագործում է թմրանյութ, ընդ որում 5 հազարը՝ ներերակային ճանապարհով:

Անդրկովկասում թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ թմրամոլության դեմ պայքարի ծրագրի ղեկավար Գրիգոր Մալինցյանի խոսքերով՝ թմրամիջոցները Հայաստան են գալիս հիմնականում Իրանից:

Հարցման արդյունքում պարզվել է նաեւ, որ Երեւանում ծխող կանանց թիվը չորս անգամ գերազանցում է մարզերում ծխող կանանց թվին, մինչդեռ տղամարդկանց պարագայում ճիշտ հակառակն է: Իսկ ալկոհոի հետ հայերի մեծամասնությունը շփվում է միայն առիթների դեպքում:

Գրիգոր Մալինցյանն ասում է.- «Այժմ արդեն գոյություն ունի վիճակագրական տվյալների այն բազան, որը կօգնի հանրապետական մակարդակով պայքարել ծխախոտի, ալկոհոլի եւ թմրամիջոցների գործածության դեմ»:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG