Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի 60-ամյակի հանդիսության ժամանակ նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Ադրբեջանը որեւէ փոխզիջման չի գնա ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում:
«Մենք պահանջում ենք հակամարտության խաղաղ կարգավորում՝ միջազգային օրենքի նորմերի շրջանակներում: Հայաստանին այս հարցում որեւէ զիջում չենք անելու: Հայաստանի դիրքորոշումը հիմնված է նրանց ցանկությունների եւ կեղծ պատմության վրա», - ըստ ANS հեռուստաընկերության, հայտարարել է Իլհամ Ալիեւը:
«Փորձեր են արվում աղավաղելու Ադրբեջանի պատմությունը: Հայերը ձգտում են Ադրբեջանը ներկայացնել ագրեսոր պետություն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայերը Լեռնային Ղարաբաղ` Ադրբեջանի անկապտելի տարածք են եկել որպես հյուր: Մենք դա գիտենք, սակայն դա բավարար չէ: Մենք պետք է համաշխարհային հանրությանը հասցնենք պատմական ճշմարտությունը», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով այդ հարցում Ադրբեջանի գիտնականների կարեւոր դերը: