«Հայոց աշխարհ»-ի թղթակիցը հարց է տալիս Դաշնակցության ներկայացուցիչ Լեւոն Մկրտչյանին. - «Մամուլում շատ է նշվել, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններից եւ Հայաստանում սահմանադրական հանրաքվեից հետո միջնորդները հնարավորություն են ստացել ճնշում գործադրել կողմերի վրա։ Ինչպիսի՞ն է այդ ճնշման հավանականությունը»։ Լեւոն Մկրտչյանը պատասխանում է. - «Հայաստանում իրականացված հանրաքվեն եւ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները նույն նժարի վրա դիտարկվել չեն կարող։ Այդ երկու միջոցառումների վերաբերյալ միջազգային հանրության գնահատականները խիստ տարբեր են, տարբեր է նաեւ դրանց շուրջ առկա ներքին վիճակը։ Այդ երկու գործընթացներից Հայաստանն ու Ադրբեջանը դուրս եկան ոչ միանման իրավիճակով։ Եվ այս իմաստով հավասարության նշան դնելը բացարձակ տրամաբանական չէ։ Չեմ կարծում, թե այդ համատեքստում Հայաստանի նկատմամբ ճնշում է հնարավոր, եւ որ դա արդյունավետ կլինի»։
Վիկտոր Դալլաքյանը «Առավոտ»-ում տրամագծորեն հակառակ կարծիքն է հայտնում. - «Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը մոտ ենք, եւ 2006-ին դա պետք է տեղի ունենա: Ինձ համար արդեն պարզ էր, որ միջազգային հանրությունը ասիմետրիկ վերաբերմունք է ցուցաբերելու Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ: Սխեման հետեւյալն էր. ընտրություններով թուլացնել Ալիեւին՝ օգտագործելով ընդդիմությանը, հանրաքվեի միջոցով ավելի թուլացնել Քոչարյանի ռեժիմը, եւ այս երկու թուլացածներին լուծումներ պարտադրել: Հետեւաբար, գործողություններ պետք է կատարել՝ այս ամենը հաշվի առնելով: Իսկ այս իրավիճակում ակնհայտ է, որ 2005-ին իշխանափոխության հնարավորություններ չկան, եւ դա պետք էր պարզ ասել ժողովրդին: Եթե այս ընթացքում ընդդիմությունը կտրուկ քայլերի գնար, իշխանությունները ավելի ստոր մեթոդներ կկիրառեին, քան ապրիլի 12-13-ին: Ինչո՞ւ, որովհետեւ ակնհայտ է, չէ՞, որ հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ քարոզչությամբ էին զբաղված, եւ այդ դիրքորոշմամբ իրենք խրախուսեցին ընտրակեղծիքները: Այլ խնդիր է, որ ընտրակեղծիքների կազմակերպիչները չափն անցան, եւ դրանով Քոչարյանը փչացրեց կոալիցիային, որպեսզի ավելի կառավարելի դարձնի»:
«Դու յու սփիք ինգլիշ». այսպես է անվանել իր հոդվածը «Հայաստանի Հանրապետություն»-ը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ այսուհետ Շավարշ Քոչարյանի փոխարեն Ստրասբուրգ է մեկնելու Ստեփան Դեմիրճյանը՝ հոդվածագիրը հեգնում է. - «Իհարկե, լավ է, որ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես շատերն են վկայում, անգլերենին լավ է տիրապետում: Պարզ է, որ արտաքին հարաբերություններում լեզվի իմացությունը դեր է խաղում, բայց համաձայնեք, որ առավել կարեւոր է, թե նա ի’նչ է ասելու անգլերեն... Դեմիրճյանը, տեսնելով, որ հայաստանյան ընդդիմության թեման հետաքրքրություն չի առաջացնում Եվրախորհրդի լսարանում եւ իր վարժ անգլերենով արտասանած «Համախմբված ժողովուրդը կհաղթանակի» նախադասությունը ազդեցություն չի գործում, կարող է խռովել ու բոյկոտել վեհաժողովի նիստերը: Դե, ասեք՝ անգլերենն այստեղ կապ ունի՞»:
Կինոյի տանը վերջերս կայացած ընդդիմության հավաքի ժամանակ հնչել էր, որ տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը թեկնածուական դիսերտացիա է գրում փիլիսոփայության գծով: «Հայկական ժամանակ»-ն այսօր տպագրել է Հովիկ Աբրահամյանի պաշտոնական պատասխանը. - «Ի պատասխան իմ կողմից թեկնածուական ատենախոսություն գրելու վերաբերյալ հրապարակմանը հայտնում եմ, որ ես իսկապես աշխատանքներ եմ տանում ջրատնտեսական համակարգերի պահպանման գոտիներում առկա իրավիճակի, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների պայմաններում նշված եւ այլ ենթակառուցվածքների ուսումնասիրության... Ուսումնասիրությունները բավականին առաջ են գնացել, եւ կարծում եմ, որ շուտով ատենախոսությունը կներկայացնեմ պաշտպանության»:
Արմեն Դուլյան