Մատչելիության հղումներ

Ադրբեջանի միջազգային հանքարդյունահանող ընկերությունը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Հայաստանի


Ադրբեջանի միջազգային հանքարդյունահանող ընկերությունը մտադիր է միջազգային դատարան հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի՝ պնդելով, թե Հայաստանը հետազոտում է Քելբաջարի շրջանում ընկերությանը պատկանող ոսկու հանքավայրերը:

Որպես ապացույց ընկերությունը պատրաստվում է դատարան ներկայացնել բրիտանական «Սպուտնիկս» ընկերության՝ տիեզերքից արված լուսանկարները:

Ադրբեջանի միջազգային հանքարդյունահանող ընկերության գործադիր տնօրեն Ջերարդ Ֆիլիփսը ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը ասել է նաեւ, որ Նախիջեւանի ինքնավար հանրապետության Օրդուբադի շրջանում ոսկու հանքերի նախնական հետազոտման եւ հորատման աշխատանքների համար ընկերությունը հատկացրել է շուրջ 50 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG