Տեղեկատվական բնույթի այս գրքույկը նախատեսված է դպրոցականների եւ ուսանողների համար եւ լուսաբանում է ՆԱՏՕ-ի ստեղծման դրդապատճառներն ու նախադրյալները, սառը պատերազմն ու դրան հաջորդած ժամանակաշրջանը:
«Հայկական ատլանտյան ասոցիացիայի» ներկայացուցիչ Թեւան Պողոսյանի կարծիքով, այս գիրքը հատկապես օգտակար է ուսանողների համար, քանի որ ՆԱՏՕ-ի մասին հայերեն լեզվով ձեռնարկ մինչ այժմ չկար, ինչը զգալիորեն դժվարացնում էր ուսանողների կողմից այս կառույցի գործունեությունն ուսումնասիրելը:
Շնորհանդեսին ներկա Հայաստանում ԱՄՆ-֊ի դեսպանության ներկայացուցիչ Էնթոնի Գոդֆրին փաստեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի մասին հայ հասարակությունը այնքան էլ լավ տեղյակ չէ: - «ՆԱՏՕ-ի նպատակն է ժողովրդավարություն տարածել աշխարհի բոլոր երկրներում: Որպես դրա դասական օրինակ կարելի է դիտարկել Աֆղանստանը», - ասաց նա:
Գրքի հեղինակներից Դավիթ Համբարյանը նշեց, որ ոչ վաղ անցյալում ինքը նույնպես ուսանող է եղել եւ հենց այսպիսի ձեռնարկի կարիք է ունեցել իր թեկնածուական թեզը գրելիս:
Նարեկ Գալստյան