«Հայաստան մատակարարվող գազի գնի բարձրացման մասին որոշում դեռ չի կայացվել: Հարցը գտնվում է քննարկման փուլում», - հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի տնտեսական քաղաքականության, սեփականության եւ գործարարության հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Տոկաչովը:
«Ռազմավարական գործընկերների հետ հարկ է գործընկերային քաղաքականություն վարել», - ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ասել է Տոլկաչովը` հավելելով. - «Անհրաժեշտ է շատ լուրջ վերաբերել Հայաստանի տրանսպորտային եւ տարանցիկ հասանելիության խնդրին: Հարկ է լուծել Հայաստանի մեկուսացվածության հարցը եւ երկիրը դուրս բերել այդ վիճակից»:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա