Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան պարբերականը՝ Ջավախքի մասին


«Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը սկսել է ստորագրահավաք՝ լայն ինքնավարության օգտին: Խորհուրդը այդ մասին տեղեկացրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեին եւ խնդրել խորհրդարանական լսումներ կազմակերպել այս հարցով», - հինգշաբթի օրվա համարում գրել է «Ռոսիա» թերթը Ջավախքին նվիրված ծավալուն հոդվածում:

«Կովկասյան Սիբիր» վերնագրով հոդվածում նշվում է, որ նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիան ժամանակին փորձել է փոխել երկրամասի ժողովրդագրական իրավիճակը՝ կարգադրելով Հայաստանին սահմանակից շրջաններ ուղարկել քրեական տարրերին եւ հող հատկացնել նրանց: «Փախչելու փոխարեն տեղի հայերը համախմբվեցին եւ դուրս շպրտեցին քրեական տարրերին», - փաստում է մոսկովյան թերթը:

Պարբերականը նշում է, որ Ջավախքի հայերը պայքարում են Ախալքալակից ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերման դեմ:

«Սակայն նրանց շանսերը մեծ չեն, քանզի Ռուսաստանն ինքն է սահմանել իր զորքերը դուրս բերելու ժամկետը», - կարծիք է հայտնել հոդվածագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG