Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը կարող է դատի տալ Վրաստանին»


«Եթե Վրաստանը չմարի իր պարտքը մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց, Ադրբեջանը կարող է Վրաստանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան», - ասել է «Ազերէներջի» ընկերության փոխնախագահ Մարլեն Ասքերովը «Ազերիպրես» գործակալությանը:

Նրա վկայությամբ, վրացական կողմը օրերս վճարել է վերջերս ստացված էներգիայի համար, սակայն չի վճարել հին պարտքը՝ 32 միլիոն կիլովատ֊տ-ժամ էլեկտրաէներգիայի դիմաց:

«Ներկայումս բանակցություններ են ընթանում այդ հին պարտքի մարման պայմանների շուրջ, սակայն համաձայնության բացակայության դեպքում մենք կդիմենք այլ միջոցների», - զգուշացրել է Ասքերովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG