Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն քննարկելու է Հարավային Կովկասում փախստականների իրավիճակին վերաբերող զեկույցները


Եվրախորհրդի քարտուղարությունը հայտնել է, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Փախստականների հարցերով կոմիտեն Փարիզում դեկտեմբերին 9-ին քննելու է Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում փախստականների իրավիճակի վերաբերյալ զեկույցները:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, երկօրյա նիստում քննարկվելու են նաեւ Եվրոպայում թուրք միգրանտներին եւ Ֆրանսիայում էթնիկական բախումներին առնչվող հարցերը:

Գործակալությունը նաեւ նշում է, որ համաձայն Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորության, Վրաստանը պետք է մինչեւ 2010 թվականը իր տարածքում վերաբնակեցնի շուրջ 300 հազար թուրք մեսխեթցիների, որոնց մի մասը պետք է բնակեցվեն հայաշատ Ջավախքում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG