Մատչելիության հղումներ

Սկսվել է Վլադիմիր Հարությունյանի դատավարությունը


Մայիսի 10-ին Միացյալ Նահանգների նախագահ Բուշի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանն այսօր կանգնեց թբիլիսյան դատարանի առջեւ:

Դատական լսումների ժամանակ Հարությունյանը հրաժարվել է ցուցմունք տալ:

Ըստ վրացական «Իմեդի» հեռուստաընկերության, դատական նիստին մասնակցում են նաեւ միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացական իշխանությունները տեղական հեռուտաընկերություններին տրամադրել էին մի տեսաերիզ, որում Հարությունյանը խոստովանում է, թե հենց ինքն է նռնակը նետել նախագահներ Բուշի եւ Սահակաշվիլլի ուղղղությամբ:

Հարությունյանը ձերբակալվել է հուլիսի 21-ին Թբիլիսիի արվարձաններից մեկում: Ձերբակալության ընթացում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զոհվել էր Վրաստանի իրավապահ մարմինների մեկ աշխատակից:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG