Դեկտեմբերի 4-6-ին աշխատանքային այցով Բաքվում է գտնվում Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի երկրորդ օգնական Ջիմ Մաքդոուգոլը:
Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությանը Բաքվում ԱՄՆ-ի դեսպանությունից հայտնել են, որ Մաքդոուգոլը, ի թիվս այլ պարտականությունների, անմիջականորեն պատասխանատու է Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ «երկկողմ ռազմական հարաբերությունների բոլոր բնագավառներին եւ դրանց զարգացմանը հետեւելու համար»:
Ի հավելումն երկու երկրների զինված ուժերի միջեւ հարաբերություններին առնչվող հարցերի, Դոնալդ Ռամսֆելդի երկրորդ տեղակալը Ադրբեջանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ Բաքվում քննարկելու է նաեւ ահաբեկչության դեմ պայքարի եւ Իրաքում, Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղության պահպանմանն ուղղված համագործակցության զարգացմանը վերաբերող խնդիրները: