Մատչելիության հղումներ

Թուրքիայում մեղադրանք է ներկայացվել 5 լրագրողների


Թուրքիայի պետական դատախազը Առաջին աշխարհամարտի օրերին Հայերի ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովի առնչությամբ մեկնաբանությունների համար մեղադրանքներ է ներկայացրել 5թուրք լրագրողների:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, հեղինակավոր թերթերի լրագրողներին սպառնում է 6 ամսից մինչեւ 10 տարի ազատազրկում՝ եթե նրանք մեղավոր ճանաչվեն «դատական գործընթացի վրա ազդելու փորձի» եւ «պետության դատական մարմիններին վիրավորելու» մեղադրանքներով:

Իրենց հոդվածներում լրագրողները քննադատել են Թուրքիայի դատական մարմինների փորձերը արգելել հայկական հարցին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացումը Ստամբուլում: Լրագրողների դատավարությունը կայանալու է փետրվարի 7-ին: Նրանցից 4-ը «Ռադիկալ» ազատական թերթի թղթակիցներ են, իսկ հինգերորդը՝ «Միլլիեթ» կենտրոնամետ թերթի թղթակիցը:

Լրագրողներին մեղադրանք է ներկայացվել Թուրքիայի քրեական օրենսգրքի այն նույն 301 վիճահարույց հոդվածով, որով մեղադրանք է ներկայացվել թուրք գրող Օրհան Փամուկին եւ Ստամբուլի «Ակոս» հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG