Մատչելիության հղումներ

Հայերը փոխհատուցման պահանջ են ներկայացրել գերմանական երկու ընկերությունների


Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները փոխհատուցման պահանջ են ներկայացրել «Դոյչե բանկ»-ին եւ «Վիկտորիա» գերմանական ապահովագրական ընկերությանը:

«Շպիգել» հանդեսը մեջբերում է փաստաբան Վարդգես Եղիայանին, ըստ որի՝ «հայերը պահպանել են առնվազն 280 ապահովագրական պայմանագրեր»:

«Հայտնի չէ, թե որքան է կազմում փոխհատուցման ընդհանուր գումարը, բայց խոսքը առնվազն տասնյակ միլիոնների մասին է», - ասել է հայազգի մեկ այլ իրավաբան Բրայան Կաբատեկը:

Հայցը «Վիկտորիա»-ի նկատմամբ ներկայացվել է 16 ամիս առաջ Լոս Անջելեսում, սակայն դատաքննությունը հետաձգվում է, քանզի Գերմանիայի գերագույն դատարանը դեռ պետք է հստակեցնի, թե որ դատարանն է իրավասու քննելու գործը:

Ավելի վաղ «Նյու Յորք լայֆ» ընկերությունը համաձայնել էր 20 միլիոն դոլար փոխհատուցել ցեղասպանության զոհերի ժառանգներին, իսկ «Աքսա» ֆրանսիական ընկերությունը՝ 14 միլիոն դոլար:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG