Մատչելիության հղումներ

Յուրի Բալուեւսկի. «Հայաստանի գերզինվածության մասին խոսակցություններն անիմաստ են»


Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո հինգշաբթի օրը կայացած ասուլիսում Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին հայտարարել է, թե Հայաստանի գերզինվածության մասին խոսակցություններն անիմաստ են:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, Բալուեւսկին նշել է, թե Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում եւ Ադրբեջանում մոտավորապես նույն քանակությամբ զենք ու զինամթերք է մնացել:

«Թեեւ Հայաստանը Ռուսաստանի հիմնական դաշնակիցն է տարածաշրջանում, սակայն Հայաստանին չի մատակարարվելու այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել ռազմավարական խնդիրներ լուծելու նպատակով», - հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Բալուեւսկին նաեւ հայտնել է, որ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հաջորդ նիստը անցկացվելու է Ադրբեջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG