Մատչելիության հղումներ

Կիեւում կկայանա «Ժողովրդավարական ընտրության միջազգային հանրության» ֆորումը


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի նախաձեռնությամբ ուրբաթ օրը Կիեւում կայանալու է «Ժողովրդավարական ընտրության միջազգային հանրության» ֆորումը, որի մասնակիցների թվում են լինելու Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Բալթյան պետությունների եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք պետությունների նախագահներ, ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մքքեյնը, դիվանագետներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, մարդու իրավունքների պաշտպաններ:

Ֆորումի մասնակիցները քննակելու են ժողովրդավարական գործընթացները Արեւելյան Եվրոպայում եւ ետխորհրդային տարածքի հանրապետություններում: Համաժողովի արդյունքներով ընդունվելու է «Ժողովրդավարական ընտրության երկրների հռչակագիր»:

Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ համաժողովում Հայաստանը պաշտոնապես ներկայացնելու է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը:

Իսկ ոչ պաշտոնապես ֆորումին մասնակցելու է նաեւ Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG