Մատչելիության հղումներ

Մումբայում բացվեց Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը


Այս շաբաթ Հնդկաստանի Մումբայ քաղաքում բացվեց Հայաստանի պատվավոր հյուպատոս Հարշադ Մեհտայի գրասենյակը:

Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ, արտգործնախարարի տիկին Նանի Օսկանյանը Մեհտային հանձնեց հատուկ կացության Հայաստանի անձնագիր:

Հարշադ Մեհտան Մումբայի հայկական եկեղեցուն է նվիրել 11 հազար դոլար:

Ինչպես հաղորդում են Հնդկաստանի լրատվամիջոցները, Հայաստանի պատվավոր հյուպատոսը լրագրողներին հայտնել է, որ շուտով կինոնկար նկարահանելու նպատակով Հայաստան է ժամանելու հնդիկ դերասանների եւ նկարահանողների մի խումբ:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG