Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն հրապարակեց հանրաքվեի նախնական արդյունքները


Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հրապարակել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախնական արդյունքները Հայաստանում եւ արտերկրում բոլոր 1966 տեղամասերից: Հանրաքվեի ցուցակներում ընդգրված քաղաքացիների թիվը կազմում է 2 միլիոն 317 հազար 317 մարդ:

Ըստ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի, քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 513 հազար 541 ընտրող (65,3 տոկոս):

«Այո» քվեարկել է 1 միլիոն 411 հազար 791 մարդ՝ 93,3 տոկոսը: Իսկ «ոչ» է քվեարկել 82 հազար 159 մարդ, կամ ընտրողների ընդհանուր թվի 5,4 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 20 հազար 360 քվեաթերթիկ:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG