Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 99,03 տոկոսը


Հանրաքվեի կենտրոնական հանրձնաժողովը այսօր հարղորդել է, որ ժամը 9-ի դրությամբ մշակվել է ընդհանուր քվեաթերթիկների 99,03 տոկոսը:

Հայաստանում եւ արտերկրում 1966 տեղամասերից մշակվել են քվեարկության արդյունքները 1947-ում, որտեղ հանրաքվեի ցուցակներում ընդգրված քաղաքացիների թիվը կազմում է 2 միլիոն 302 հազար 278 մարդ:

Քվեարկության մասնակիցների թիվը կազմել է 1 միլիոն 503 հազար 568 մարդ, որը կազմում է 65,3 տոկոս:

«Այո» քվեարկել է 1 միլիոն 403 հազար 430 մարդ՝ 93,3 տոկոսը: Իսկ «ոչ» է քվեարկել 80 ազար 944 մարդ, կամ ընտրողների ընդհանուր թվի 5,4 տոկոսը: Անվավեր է ճանաչվել ավելի քան 20 հազար քվեաթերթիկ:

Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG