Մատչելիության հղումներ

Վրաստանի նախկին նախագահը ստախոսության մեջ է մեղադրել ներկա նախագահին


Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրել է ստախոսության մեջ: Երեկ Սահակաշվիլին պնդել էր, թե Շեւարդնաձեն երկու տարի առաջ կարգադրել էր կրակել ընդդիմությանը սատարելու համար շրջաններից Թբիլիսի ուղեւորվող մարդկանց վրա:

«Ոչ մի նման բան չի եղել եւ ես երբեք չեմ հրահանգել կրակել ժողովրդի վրա», - «Կովկասպրես» գործակալությանը ասել է Շեւարդնաձեն:

«Ես կամովին հրաժարական տվեցի՝ խուսափելու համար արյունահեղությունից», - նշել է նախկին նախագահը՝ ավելացնելով. - «Ես համբերել եմ անցյալում եւ կհամբերեմ ապագայում, բայց ես չեմ կարող հանդուրժել նման բացահայտ ստախոսություն, քանզի սուտը անհամատեղելի է իմ սկզբունքներին»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG