Մատչելիության հղումներ

Թուրքիայում բացվել է հայկական հարցին նվիրված գիտաժողով


Չորեքշաբթի օրը Անկարայի Գազիի համալսարանում բացվել է «Թուրք-֊հայկական հարաբերությունները եւ 1915 թվականի միջադեպերը» թեմայով միջազգային գիտաժողովը:

Բացելով հավաքը, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Յուսուֆ Հալաչօղլուն կարծիք է հայտնել, թե «տարբեր երկրների խորհրդարանները վերածվել են արդարադատության մարմինների` նույնիսկ խոսք չտալով նրանց, ում մեղադրում են»:

Նա ավելացրել է, որ սփյուռքը քաղաքական խնդրի է վերածել հայկական հարցը:

Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Սադիկ Յակուտը նշել է, որ «Թուրքիայի խորհրդարանի առաքելությունը պետք է լիներ՝ բացատրել ողջ աշխարհին, որ պրոբլեմը ոչ թե հայկական հարցն է, այլ հենց հայերն են, որ պրոբլեմ են ստեղծել»:

Գազիի համալսարանի ռեկտոր Քադրի Յամաչը ասել է, թե «պատմությունը չի կարող գրվել խորհրդարանում քվեարկելով»:

Հաղորդելով այս մասին՝ «Անադոլու» գործակալությունը չի հայտնում, թե արդյո՞ք Անկարայի գիտաժողովում որեւէ մեկը ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը: Սեպտեմբերի վերջին Ստամբուլում կայացավ գիտաժողով, որի մասնակիցները բացեիբաց խոսում էին Հայոց ցեղասպանության մասին:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG