Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են Սադախլոյի մաքսակետի 13 աշխատակիցներ


Վրաստանի իրավապահները կոռուպցիայի մեղադրանքով երեքշաբթի երեկոյան ձերբակալել են Հայաստանի հետ սահմանային «Սադախլո» մաքսակետի 13 աշխատակիցների:

«Կովկասպրես» գործակալությանը Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մաքսատան աշխատակիցները ձերբակալվել են մասնավոր ավտոմեքենայի վարորդից մաքսանենգ ճանապարհով ապրանք տեղափոխելու համար 300 դոլար կաշառք վերցնելուց հետո: Հաղորդվում է, որ մաքսատան աշխատակիցներից 5-ը տեղում ազատ են արձակվել, իսկ կաշառառության մեջ ներքաշված 8-ը տեղափոխվել են Թբիլիսի: Խուզարկության արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել է շուրջ 8 հազար դոլար՝ տարբեր արտարժույթով՝ լարի, դոլար, ռուսական ռուբլի եւ հայկական դրամ:

Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության պետ Զուրաբ Անթելիձեն նշել է, որ «Սադախլո» մաքսակետի ղեկավարը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Ներկայումս Սադախլոյում են գտնվում Վրաստանի գլխավոր դատախազ Մերաբ Ադեիշվիլին եւ ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին: Մաքսակետի աշխատանքը մի քանի ժամով դադարեցվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG