Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Մենք կշարունակենք բարեփոխումները անկախ հանրաքվեի արդյունքներից»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի օրը Լյուբլյանայում հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է քաղաքական բարեփոխումների գործընթացը, եթե անգամ շաբաթավերջի սահմանադրական հանրաքվեն ձախողվի ընդդիմության բոյկոտի հետեւանքով:

«Մենք կշարունակենք բարեփոխումները անկախ հանրաքվեի արդյունքներից: Կյանքը շարունակվելու է», - «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, Սլովենիայի մայրաքաղաքում լրագրողներին ասել է Հայաստանի նախագահը: - «Ես հուսով եմ, որ հանրաքվեն դրական արդյունք կունենա... քանի որ դա կբարձրացնի Եվրոպային ինտեգրվելու մեր հնարավորությունները»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG