«Մահվան բժիշկ» Ջեկ Գեւորգյանի պաշտպան Մայեր Մորգանրոթը երրորդ անգամ դիմել է ԱՄՆ-ի Միչիգան նահանգի նահանգապետին, խնդրելով ներել իր պաշտպանյալին կամ կրճատել վերջինիս ազատազրկման ժամկետը:
Ջեկ Գեւորգյանին կարող է ներում շնորհվել 2007 թվականից ոչ շուտ, բայց պաշտպանը պնդում է, որ 77-֊ամյա բժիշկը, որը օգնել է կյանքից հեռանալ մոտ 130 մարդու, կարող է բանտում չդիմանալ եւս 2 տարի, քանի որ տառապում է մի շարք հիվանդություններով:
Նահանգապետ Ջենիֆեր Գրանհոլմը, ըստ «Ասոշիեյթեդ Փրես»-ի, նախկինում ասել է, որ չի քննարկելու Գեւորգյանին վաղաժամկետ ազատելու հարցը: Նա մերժել է պաշտպանի նախկին երկու դիմումները:
Աշխարհի որոշ երկրներում էֆթանազիան՝ կյանքից ինքնակամ հեռանալուն նպաստելը թույլատրված է: Հայաստանի խորհրդարանը անցած շաբաթ արգելեց էֆթանազիան:
Արմեն Դուլյան