Այսօր Գերմանիայի խորհրդարանը պահպանողական Անգելա Մերկելին ընտրեց կանցլեր: Նա առաջին կինն է, որը նման պաշտոն է զբաղեցնում: Մերկելը նաեւ առաջին կանցլերն է, որը ծնվել է Արեւելյան Գերմանիայում:
Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը վստահություն էր հայտնել, որ Գերմանիայի նոր կառավարությունը, որը գլխավորելու են պահպանողականները, չի արգելափակի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը:
«Գերմանիայի նոր կառավարության հաջողությունը՝ մեր հաջողությունն է», - ասել է Գյուլը:
Արմեն Դուլյան