Մատչելիության հղումներ

Ժողովրդավարության զարգացմանը նվիրված միջազգային համաժողով Թբիլիսիում


Երեքշաբթի օրը Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին կբացի «Ազատության նոր ալիք Եվրոպայում՝ ժողովրդավարություն եւ վերափոխում» ներկայացուցչական միջազգային համաժողովը, որի մասնակիցներին կներկայացվի ԱՄՆ֊-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի տեսագրված ուղերձը:

Համաժողովին մասնակցելու են Ուկրաինայի, Էստոնիայի եւ Ռումինիայի նախագահները, ինչպես նաեւ Լիտվայի նախկին նախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսը, Իսրայելի սփյուռքի հարցերի նախարար Նաթան Շարանսկին եւ Կովկասյան տարածաշրջանի հարցերով հայտնի մասնագետներ տարբեր երկրներից:

Ըստ «Կովկասպրես»-ի, Հայաստանը ներկայացնելու է Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:

«Վարդերի հեղափոխության» երկրորդ տարեդարձի կապակցությամբ Թբիլիսիի Ազատության հրապարակում կդրվի Հաղթանակի եւ ազատության արձանի հիմնաքարը, իսկ խորհրդարանի առջեւ կկազմակերպվի տոնական համերգ:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG