Մատչելիության հղումներ

Վրաստանում խոստանում են կազմել ռուս պաշտոնյաների «սեւ ցուցակ»


Վրաստանի խորհրդարանը եւ արտաքին գործերի նախարարությունը խոստացել են կազմել Վրաստանի համար անցանկալի ռուս պաշտոնյաների «սեւ ցուցակ», ցուցակում ընդգրկելով Վլադիմիր Ժիրինովսկու, Ալքեսեյ Միտրոֆանովի Սերգեյ Բաբուրինի եւ այլոց անունները:

Վրաստանը որոշել է այս կերպ պատասխանել Ռուսաստանին, որը հրաժարվել էր ճիշտ ժամանակին մուտքի վիզա տրամադրել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Թարգամաձեին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցելու համար:

«Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ անվստահության մակարդակը շատ բարձր է: Վրացիները հատկապես դժգոհ են Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցերում Ռուսաստանի որդեգրած դիրքորոշումից», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Վրաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր Գիա Նոդիան, - «Վրաստանը համարում է, որ Ռուսաստանը սկսել է ավելի հետեւողական ու բացահայտ կերպով պաշտպանել անջատականներին»:

Օրերս տարածած վերլուծական փաստաթղթում ամերիկյան «Սթրաթֆոր» վերլուծական կենտրոնը չէր բացառել, որ մոտ ապագայում վրաց պարտիզանական խմբավորները՝ պաշտոնական Թբիլիսիի լռակյած հավանությամբ կարող են վերսկսվել ռազմական գործողությունները Աբխազիայում:

«Կարծում եմ, լարվածության աճ Աբխազիայում հնարավոր է: Չեմ կարծում, որ դա ձեռնտու է վրացական կողմին, սակայն լարվածության աճ այսօր էլ կարող ենք արձանագրել՝ կապված նրա հետ, որ աբխազական իշխանությունները ավելի կոշտ դիրքորոշում են ցուբերում տեղի վրացիների հանդեպ, եղել են սպանություններ ու առեւանգոիմներ», - նշեց Գիա Նոդիան, որի խոսքով՝ «Աբխազիայում բնակվող վրացիներին ստիպում են ընդունել աբխազական քաղաքացիություն»:

եւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG