Մատչելիության հղումներ

Հայաստանի ընդդիմությունը որոշել է բայկոտել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն


Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում այսօր ընդդիմադիր կուսակցություների կազմակերպած հանրահավաքի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարագսյանը հայտարարեց, որ ընդդիմադիր 17 կուսակցությունները ընդհանուր հայտարարի են եկել եւ որոշում կայացրել բոյկոտել սահմանադրական փոփուխոթյուների հանրաքվեն:

«Բոյկոտում ենք Սահմանադրության հանրաքվեն եւ հավաքվում ենք Երեւանում, [Հանրապետության] հրապարակում: Հաղթանակը մերն է լինելու, Աստված բոլորիս պահապան», - հայտարարեց Արամ Սարգսյանը:

«Ոչ»-ի քարոզարաշավի շրջանակներում սա ընդդիմադիր «17 + 1» ֆորմատի՝ մայրաքաղաքում կազմակերպած առաջին հանրահավաքն էր, եւ Գարգեին Նժեդի հարապարակը հենց այնպես չէր ընտրվել, քանի որ, ընդդիմադիրների համոզմամբ, «Շենգավիթի բնակիչները ամենաըմբոստն են»:

Հանահրահավաքում առաջինը ելույթ ունեցավ Վազգեն Մանուկյանը:
Չանդրադառնալով Սահմանադրության կետերին՝ ԱժՄ նախագահը նշեց, թե «ժողովորդից գողացել են ոչ միայն ունեցվածքը եւ աշխատելու, այլեւ՝ երկրի ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը, եւ հիմա այդ գողացած իշխանությունը ուզում են իրար միջեւ բաժանել»:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանց խաղը տապալվի, գործ ունենանք տապալված իշխանության հետ, մի հատ կտցնենք էդ իշխանությանը», - շենգավիթցիներին դիմեց Վազգեն Մանուկյանը եւ ավելացրեց. - «Որից հետո նոր մենք ժողովրդով կհավաքվենք ու կորոշենք. ինչ Սահմանադրություն է պետք մեր երկրի համար»:

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկեվար Արամ Կարապետյանն էլ նկատեց, թե «այս իշխանություների օրոք երկրում ոչինչ չի փոխվում, չի փոխվելու նաեւ Սահմանադրական փոխոփոխություներից հետո»: «Նույնիսկ «Միասնության շուրջպարից» հետո ոչինիչ չփոխվեց», - հավելեց Արամ Կարապետյանը:

Հանրահավաքին մասնակցող անվանի դերասան Երվանդ Մանարյանն էլ անդրադարձավ կոալիցիայի քարոզչական շտաբի համակարգող Մհեր Շահգելդյանի այն դիտարկմանը, թե եւ «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցները հավասարապես իրենց տեսակետները արտահայտելու հնարավորություն ունեն: «Ի՞նչ հավասարության մասին է խոսքը: Էս ինձ ձեռ ե՞ն առնում, ինչի՞ են ինձ, կներեք, էշի տեղ դրել, ի՞նչ են ինձ ուզում ասել, միթե՞ ես ոչինչ չեմ տեսնում»:

Նկատենք, որ Գարեգին Նժդեհի հրապարակում նկատելիորեն ավելի շատ մարդ էր եկել, քան մարզերում եւ գյուղերում ընդդիմության կազմակերած նմանատիպ հանրահավաքներին:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG