Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է 2008 թվականի նախագահական ընտրարշավին մասնակցելու հարցում ստանալ հասարակական աջակցություն


«Եթե համաձայան եք Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիությունը 1991 թվականից ճանաչելու պահանաջին, ապա միացեք ստորագրահավքին»՝ այդպիսի կոչով հոկտեմբեր ամսից քաղաքացիների շրջանում ստորագրահավաք են սկսել Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը եւ քաղաքացիական ազգային նախաձեռնության կենտրոնը:

Հովհաննիսիանի խորհդական, կինեռեժիսոր, «Երեւան» կինոստուդիայի նախկին տնօրեն Տիգրան Խզմալյանի փոխանցամամբ, այս կոչին ընդամենը մեկ ամսվա ընթացքում միացել է շուրջ 50 հազար քաղացի:

«15 տարի Հայաստանում ապրող եւ մեզ հետ բոլոր դժվարությունները եւ հաջողությունները կիսող Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է իրավունք ստանա մասնակցել 2008 թվականի նախագահական ընտրարշավին» - համոզված է Տիգրան Խզմալյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի քաղաքացիություն ստացել է 2001 թվականին եւ 2008-ի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն չի ունենա: Այդ հնարավորությունից նա կօգտվի 2011 թվականից հետո միայն:

Ստորագրահավքը ներկայումս իրականացվում է Հայաստանի մարզերում, իսկ սահմանադրական հանրաքվեից հետո այն կիրականացվի նաեւ Երեւանում: Ի դեպ, մինչեւ ստորագրելը, քաղաքացիներին նախ ներկայացվում է խնդրի էությունը: Մասնավորապես, ստորագրաթերթիկի վրա նշվում է, որ «նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը նախկին եւ ներկա իշխանությունների ապօրինի որոշումներով երկար ժամանակ զրկված է եղել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից եւ քաղաքացիական այլ իրավունքներից»:

Եվ քանի որ դատարանների միջոցով արդարության հասնելու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր ջանքերը, ըստ նրա կուսակիցների, «արգելափակվել են նախագահական կանխակալ միջամտությամբ», «Ժառանգությունը» փորձում է հարցի շուրջ ստանալ Հայաստանի քաղաքացիների աջակցությունը»:

Ըստ Տիգրան Խզմալյանի, եթե հաջողվի առնվազն 300 հազար ստորոգրություն հավաքել, ապա իշխանությունները չեն կարող անտեսել 300 հազար քաղացու ցանակությունը: «Ինչու՞ աֆրիկացի ֆուտբոլիստը կարող է 2 շաբաթում Հայաստանի քաղաքացի դառնալ, իսկ նորանկախ Հայստանի առաջին արտգործնախարարը 10-ը տարի շարունակ պետք է պայքարի դրա համար» - նշեց Խզմալյանը:

«Ժառանագություն» կուսակցությունը «17 + մեկ» ընդդիմադիր ֆորմատի մաս է կազմում եւ ընդդիմադիր կուսակցություների hետ միասին մարզերում եւ քաղաքներում մասնակցում է «ոչ»-ի քարոզարշավին:

Խզմալյանի փոխանցամբ, հանրաքվեից հետո իրենց պահանջին, ամենայն հավանականությամբ, կմիանան նաեւ ընդդիմադիր կուսակցությունները: Այս հարցը «Ժառանգություն»-ը դեռեւս գործընկերների հետ չի քննարկում, որպեսզի ժողովրդի ուշադրությունը չշեղի սահմանադրական հանրաքվեից:

«Ազատություն» ռադիոկայանին Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցելու պատրաստակամություն հայտնեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ՝ նշելով, որ «Հովհաննիսյանը քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել է դեռեւս 1991 թվականին, բայց արհեստականորեն ձգձգվել է հարցի լուծումը, եւ նրան շատ ուշ են քաղաքացիություն տվել»: Հետեւաբար, ըստ Վազգեն Մանուկյանի, «արդարացի կլիներ, եթե օրինական ձեւով այդ հարցը լուծվեր, ինչը հնարավոր է միայն դատական համակարգի միջոցով»: Իսկ թե ինչ կտա ստորագրահավաքը՝ ԱԺՄ նախագահը դժավարացավ ասել:

«Հանրապետություն» կուսակցությունը նույնպես պատրաստ է աջակցել իր դաշնակցին, սակայն կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի համոզմամբ եւս, «այդ հացը պետք է իրավական դաշտում լուծվի եւ դատարանը պետք է պարզի. արդյոք Րաֆֆի Հովոհաննիսյանը ունի 10-ը տարվա քաղաքացիություն»:

Ոչ գործող Սահմանադրությամբ, եւ ոչ էլ բարեփոխված տարբերակով, ստորագրահավաքը իրավական ուժ չունի:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG