Մատչելիության հղումներ

«Այո» հոլովակների հեռարձակվում են անվճար


Նոյեմբերի 27-ի Սահմանադրության բարեփոխումների շուրջ հանրաքվեում Հայաստանի հեռուստաընկերություններով «կողմ» քվեարկել հորդորող գովազդային հոլովակները իշխանական կոալիցիան կազմող երեք կուսակցությունների համար անվճար են:

«Ես տեղյակ չեմ, թե ովքեր են պատրաստել եւ որտեղ են տեղադրվել այդ հոլովակները: Մենք ոչ մի առչություն չունենք դրանց հետ, հեռուստատեսությունները գովազդային եթեր տրամադրելու եւ սակագին սահմանու մասին հայտարարությամբ հանդես չեն եկել», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «այո»-ն համակարգող խորհրդի քարոզչության պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը:

Միունույն ժամանակ, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին դեմ հանդես եկող ընդդիմադիր կուսակցությունները պնդում են, որ հեռուստաընկերությունները մինչեւ հիմա հրաժարվում են ընդունել ընդդիմության ցանկացած գովազդային հոլովակ: Ընդդիմության առաջնորդները դա դիտարկում են որպես քարոզարշավի ընթացքում հավասար պայմաններ ապահովող ընտրական օրենսդրության խախտում՝ համապատասխան բողոք ներկայացնելով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձաժողովին եւ Երեւանում գործող արեւմտյան պետութունների դեսպանատներին:

Այս բողոքները սակայն, փարատել էր հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը: Նա նշել էր, թե «նոյեմբերի 27-ի սահմանադրական հանրաքվեն ընտրություն չէ, ուստի «հավասարակշռված» քարոզչության կարիք չկա»:

Հանրաքվեի մասին օրենքի համաձայն, ցանկացած կազմակերպություն կարող է հաշվեհամար բացել եւ հանրաքվեի անցկացմանը աջակցելու նպատակով ոչ ավելի քան 10 միլիոն դրամ մուտքագրել:

«Դաշնակցության կողմից բացված հաշվեհամարին կար մոտ 7 միլիոն դրամ, գումարը ծախսվել է տպարանների, վառելիքի եւ գովազդային հոլովակների տեղի վարձակալության վրա: Նույն կարգի գումարներ՝ քիչ ավելի կամ պակաս, ծախսել են Հանրապետական կուսակցությունը եւ «Օրինաց Երկիրը», - հայտնեց Սպարտակ Սեյրանյանը:

Իրաղություն է, որ Երեւանում ամենուր կարելի է հանդիպել փոքր, միջին եւ ահռելի չափերի պաստառների եւ վահանակների, որտեղ կոչ է արվում քվեարկել հանուն ապագայի, այն է՝ այո ասել սահմանադրական փոփոխություններին: Հարցի վերաբերյալ ընդդիմության տեսակետը ներկայացնող պաստառներ չկան:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG