Մատչելիության հղումներ

Ռենե վան դեր Լինդեն «Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը անհրաժեշտ է»


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ (ԵԽԽՎ) Ռենե վան դեր Լինդենը Անկարայում հայտարարել է, թե պաշտպանում է Թուրքիայի անդամակցության գործընթացին վերաբերող Եվրամիության գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի կողմից Բրյուսելում չորեքշաբթի օրը հրապարակված տարեկան զեկույցը:

«Թուրքիան ժամանակակից ժողովրդավարական երկիր է, որտեղ հարգվում են մարդու իրավունքները: Թուրքիայի ներկայությունը Եվրախորհրդում միայն ավելացնում է կազմակերպության արժեքն ու կարեւորությունը», - ըստ Turkish Daily News-ի, Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է ԵԽԽՎ նախագահը:

«Եթե Թուրքիան դառնա Եվրամիության լիիրավ անդամ, դա տեղի կունենա շնորհիվ Եվրախորհրդում նրա [Թուրքիայի] 55 տարվա անդամակցության: Եվրախորհուրդը շարունակելու է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը աջակցելու գործընթացը եւ ճանապարհի կեսից հետ չի կանգնելու», - նշել է Ռենե վան դեր Լինդենը՝ միաժամանակ ավելացնելով, թե «գործընթացը բավական դժվարին է լինելու»:

Եվրամիությունը պահանջում է վերացնել կտտանքները, բարեփոխել դատաիրավական համակարգը, ուժային կառույցների գործունեությունը դնել խորհրդարանի հսկողության ներքո: Ընդհանուր առմամբ, զեկույցում Թուրքիային ներկայացվել է շուրջ 150 պահանջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG