Մատչելիության հղումներ

Դիվանագետների միջնորդությամբ Ադրբեջանի իշխանություններն ու ընդդիմությունը սկսել են գաղտնի բանակցություններ


Վկայակոչելով լավատեղյակ աղբյուրները՝ ադրբեջանական day.az-ը հաղորդում է, որ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կարող է 20 ընտրատարածքներում վերանայել քվեարկության արդյունքները եւ հաղթող ճանաչել ընդդիմության ներկայացուցիչներին:

Նման որոշումը, ըստ աղբյուրի, կախված կլինի դիվանագետների միջնորդությամբ Ադրբեջանի իշխանությունների ու ընդդիմության միջեւ՝ ներկայումս ընթացող գաղտնի բանակցությունների արդյունքներից:

«Ընդդիմությունը կարող է խորհրդարան գնալ միայն այն դեպքում, եթե ԿԸՀ-ն ճանաչի ընդդիմության հաղթանակը առնվազն 40 ընտրատարածքում», - նշել է Դեմկուսի ներկայացուցիչ Սարդար Ջալալօղլուն՝ ավելացնելով, թե «հակառակ դեպքում ընդդիմությունը հրապարակներում խաղաղ, սահմանադրական միջոցներով հասնելու է ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելուն »:

Իսկ «Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով չորեքշաբթի օրը «ընտրություններին միջամտելու պատճառով» աշխատանքից ազատվել են Ադրբեջանի 2 շրջանների գործադիր իշխանության ղեկավարները: Բացի այդ, Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը ձերբակալել է մի շարք ընտրատարածքների եւ տեղամասային հանձնաժողովների ղեկավարների եւ անդամների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG