Իրաքում ազգությամբ հորդանանցի Աբու Մուսաբ ալ-Զարքավիի ղեկավարած Ալ-Ղաիդայի գրոհայինների խումբը ստանձնել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում չորեքշաբթի երեկոյան իրականացված ահաբեկչական պայթյունների պատասխանատվությունը:
Ամմանի միանգամից երեք հյուրանոցներում չորեքշաբթի երեկոյան մահապարտ-ահաբեկիչների կողմից իրականացված ահաբեկչական պայթյունների զոհերի թիվը հասել է 67-ի, տարբեր հաշվարկներով վիրավորվել է 150-300 մարդ:
«Մեր առյուծները իրականցրին նոր գործողություն Ամմանում: Տեղում իրավիճակը ուսումնասիրելուց հետո ընտրվեցին այդ 3 հյուրանոցները, որոնք Հորդանանի բռնապետի կողմից վերածվել են դրախտավայրի [մեր] կրոնի թշնամիների՝ հրեաների եւ խաչակիրներ համար», - ըստ «Ֆրանսպրես»-ի, նշվում է ինտերնետում տարածված հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ զոհերի մեծ մասը Հորդանանի քաղաքացիներ են, թեեւ կան նաեւ արտասահմանցիներ՝ ամերիկացիներ, իսրայելցիներ եւ չինացներ:
Հորդանանում հինգշաբթի օրը հայտարարվել է ազգային սուգ, փակվել են թագավորության ցամաքային սահմանները: Ղազախստանում գտնվող Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը ընդհատել է իր այցը եւ շտապ վերադարձել հայրենիք:
Ամմանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների քննադատությամբ արդեն հանդես են եկել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը եւ Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Խավիեր Սոլանան: