Մատչելիության հղումներ

Հայաստանի հնագետները հայտաբերել են արիական գերեզմանաթմբեր


Հայաստանի հնագետները հայտնաբերել են մ.թ.ա. երրորդ հազարամյակի գերեզմանաթմբեր, որոնք պարունակում են արիացիների կմախքի մնացորդներ եւ զարդեր:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, պատմաբան Հակոբ Սիմոնյանը չորեքշաբթի օրը հայտնել է, որ մինչ այդ Փարբի գյուղից ոչ հեռու հայտնաբերված 30 գերեզմանաթմբերից բացի հնագետները օրերս պեղել են եւս 4-ը, որոնցում հայտնաբերվել են ագաթե հուլունքներ եւ այլ զարդեր, ինչպես նաեւ 50-55 տարեկան տղամարդու կմախք:

Սիմոնյանի խոսքերով, հայտնաբերվել են ընտանի ձիերի կմախքներ եւ կերամիկայից ամանեղեն, որի վրա պատկերված են հնադարյան արիական կառքեր:

Արիացիները քոչվորներ էին, ովքեր ի վերջո հաստատվեցին ներկայիս Իրանում եւ Հնդկաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG